«Միլանը» մոտ օրերս պայմանագիր կկնքի «Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվեզեի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր փաստաթղթերը ստորագրման պատրաստ կլինեն հուլիսի 24-ին։ 24-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կժամանի «Միլան»՝ բուժզննում անցնելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը «Միլանի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: