«Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը հայտնել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»։
««Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Լիոնել Մեսսիին կամ Էրլինգ Հոլանդին։ Չեմ կարող ասել, թե ով է ֆավորիտը։ Ուրախ եմ, որ դա իմ որոշելիքը չէ, բայց նրանք երկուսն էլ արժանի են դրան»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 32-ամյա Գյունդողանը կատալոնացիների հետ պայմանագիր է կնքել այս ամառ մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։