«Վեսթ Հեմը» կարող է պայմանագիր կնքել «Միլանի» հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ, հայտնում է La Gazetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի նախաձեռնողը «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսն է։
Ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով 2022 թվականի հուլիսին, մինչ այդ հանդես է եկել «Լիվերպուլում»։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը ռոսոներիների կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։