ԲԿՄԱ-ն հետաքրքրված է «Սպորտինգի» պորտուգալացի հարձակվող Պաուլինյոյով։
Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, մոսկովյան ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 7 միլիոն եվրո, սակայն այս առաջարկը չի բավարարում պորտուգալական թիմի ղեկավարությանը։ «Սպորտինգը» պատրաստ է բաժանվել հարձակվողից 20 միլիոն եվրոյի դիմաց:
2022/23 մրցաշրջանում Պաուլինյոն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լիսաբոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 6,5 մլն եվրո։