Սերխիո Կանալեսը կլքի «Բետիսը»

«Բետիսի» կիսապաշտպան Սերխիո Կանալեսը կարիերան կշարունակի «Մոնտերեյում», հայտնում է մեքսիկական ակումբի պաշտոնական կայքը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 10 մլն․ եվրո։

Կանալեսը «Բետիսում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 39 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Նախկինում իսպանացին հանդես է եկել «Ռեալ-Սոսյեդադում», «Վալենսիայում», «Ռեալում» և «Ռասինգում»։