Սադիո Մանեն՝ լրագրողին․ «Դու ինձ սպանում ես ամեն օր, իսկ հիմա ուզում ես խոսել»

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն հրաժարվել է լրագրողների հետ խոսել իր ապագայի մասին։

«Դու ինձ սպանում ես ամեն օր, իսկ հիմա ուզում ես խոսել։ Եկեք, տղերք», – իր Twitter-ում մեջբերում է Մանեին լրագրող Քերի Հոուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեն կարող է հեռանալ «Բավարիայից» և կարիերան շարունակել «Ալ-Նասրում»: Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն ընդունել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 12 գոլ և 6 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։