Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն հրաժարվել է խոսել իր ապագայի մասին։
«Դուք ինձ սպանում եք ամեն օր, իսկ հիմա կրկին նույն հարցը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Քերի Հոուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա սենեգալցին համաձայնել է տեղափոխվել «Ալ-Նասր»։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Մանեն անցկացրել է 38 հանդիպում, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։