Ուսման Դեմբելեն միայն մեկ ցանկություն ունի

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված են «Ալ-Նասրը» և ՊՍԺ-ն, սակայն 26-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»։ Դեմբելեն գոհ է կատալոնական ակումբում իր դիրքից և պատրաստ է մերժել այլ թիմերի բոլոր առաջարկները։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։