Մասիմիլիանո Ալեգրի․ «Մենք պետք է ձգտենք վերադառնալ Չեմպիոնների Լիգա»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է նոր մրցաշրջանում թիմի նպատակների մասին։

«Մենք պետք է ձգտենք վերադառնալ Չեմպիոնների Լիգա, դա է մեր նպատակը։ Եվրոպայում խաղալը շատ կարևոր է մեզ և մեր եկամուտների համար։

Մեր հայտացուցակում կան շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր տպավորիչ ելույթ ունեցան նախորդ մրցաշրջանում, և մենք կարող ենք նրանցից սպասել ևս մեկ քայլ առաջ նոր մրցաշրջանում: Այժմ մենք պետք է աշխատենք և մնանք չափազանց կենտրոնացված, որպեսզի լավագույնս մեկնարկենք Ա Սերիայում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

2023/24 մրցաշրջանում թուրինցիները ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցների պատճառով չեն մասնակցի եվրոպական մրցաշարերին։