Լուկաս Սելարայանը տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (VIDEO)

Հայաստանի ազգային հավաքականի և «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը Լիգայի գավաթի առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ։

Սելարայանը «Սենթ Լյուիսի» դեմ մրցավեճի 10-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը՝ օգնելով հետագայում «Կոլամբուս Քրյուին» հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։

«Կոլամբուս Քրյուն» հաղթել է 2:1 հաշվով, և այս պահին խմբային փուլում առաջատարն է։

Լուկաս Սելարայանի գոլը՝ ստորև.

https://youtu.be/wTX1AhlbV6U