Հարձակվող Լիոնել Մեսսիի առաջին խաղը «Ինտեր Մայամիի» կազմում ռեկորդ է սահմանել ամերիկյան հեռուստատեսությամբ: «Ինտեր Մայամի» – «Կրուս Ազուլ» խաղը դիտել է մոտ 12,5 միլիոն հեռուստադիտող, ինչը պատմության ամենաբարձր ցուցանիշն էր։
Այս խաղում 36-ամյա արգենտինացին 90+4-րդ րոպեին իրացրեց տուգանային հարվածը, որից հետո գոլը տոնեց ընտանիքի հետ տրիբունաներում։
Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել հուլիսի 15-ին՝ ՊՍԺ-ից ազատ տրանսֆերով։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը։