«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին շուտով կմիանա «Գալաթասարային»: Գործարքն ամբողջությամբ ավարտված է, ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ գործարքն այժմ վերջնականապես համաձայնեցված է իր բոլոր երեք կողմերի միջև։ Իկարդին պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Թուրքական ակումբը արգենտինացի հարձակվողի համար կվճարի 10 մլն եվրո, կողմերը պաշտոնապես պայմանավորվել են երեք շաբաթ առաջ, և այժմ գործարքն ամբողջությամբ ավարտված է։ Մնում է միայն պաշտոնապես հայտարարել այդ մասին։
2022/23 մրցաշրջանը Իկարդին վարձավճարով անցկացրել է «Գալաթասարայում»։ Ստամբուլի թիմի կազմում անցկացրած 26 խաղում արգենտինացին խփել է 23 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ «Գալաթասարայը» դարձավ Թուրքիայի չեմպիոն և 2023/2024 մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում։