Կրիշտիանու Ռոնալդու․ «Առաջիկա մրցաշրջանում մենք հույս ունենք նվաճել բոլոր գավաթները»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ճապոնիայի շրջագայությունից առաջ կիսվել է գալիք մրցաշրջանի սպասելիքներով։

«Մենք շատ ուրախ ենք այստեղ՝ Ճապոնիայում գտնվելու համար: «Ալ-Նասրի» համար սա առաջին նման ճամփորդությունն է։ Մեզ երկու լավ հանդիպում է սպասվում, և մենք ոգևորված ենք։ Ճապոնիայում բոլորը շատ են սիրում ֆուտբոլը: Մենք այստեղ ենք շոու կազմակերպելու համար:

Առաջիկա մրցաշրջանում մենք հույս ունենք նվաճել բոլոր գավաթները։ Այո, դժվար կլինի, բայց կարծում եմ, որ մենք լավ թիմ ունենք՝ նոր մարզիչով և նոր ֆուտբոլիստներով, և անհամբեր սպասում ենք այս մրցաշրջանին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ճապոնիայում «Ալ-Նասրը» կհանդիպի ՊՍԺ-ի և «Ինտերի» հետ: Մինչ այդ Սաուդյան Արաբիայի ակումբը ընկերական խաղերում պարտվել էր «Սելտային» (0:5) և «Բենֆիկային» (1:4):