Էնթոնի Էլանգան կարիերան կշարունակի անգլիական մեկ այլ թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Էլանգան կմիանա «Նոթինգհեմ Ֆորեստին», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա շվեդը բուժզննում է անցել և այսօր պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Անցած մրցաշրջանում Էլանգան բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։