«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է վինգեր Մուսա Դիաբիի հետ պայմանագիր կնքելը։
«Նա եզրային հարձակվող է, և նրա լավագույն որակը հարձակողական և դրիբլինգի կարողությունն է»,- ասել է Էմերին։ Նա Եվրոպայում խաղալու փորձ ունի, երիտասարդ է, և կարծում եմ, որ նրա որակները կօգնեն մեզ ավելի ուժեղ դառնալ»։
24-ամյա ֆրանսիացին «Ասթոն Վիլա» է տեղափոխվել Լևերկուզենի «Բայերից» և արդեն միացել է իր նոր թիմակիցներին ԱՄՆ շրջագայության ժամանակ:
Դիաբին անցած մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: