Ռաֆայել Գերեյրոն «Բավարիայի» հետ չի մեկնի մինչմրցաշրջանային հավաքին

Ռաֆայել Գերեյրոյի մոտ ախտորոշվել է աջ ոտքի սրունքի մկանի պատռվածք։

«Բավարիայի» պաշտպանը վնասվածք էր ստացել նախորդ օրը մարզման ժամանակ։

Սպասվում է, որ «Բավարիայի» նորեկը երկար ժամանակ բաց կթողնի, նաև բաց կթողնի ակումբի ասիական շրջագայությունը, որը կմեկնարկի երկուշաբթի օրը:

29-ամյա պորտուգալացին մեկ ամիս առաջ է տեղափոխվել «Բավարիա» ազատ գործակալի կարգավիճակով, մինչ այդ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»: