Միկել Արտետա․ «Սխալները ֆուտբոլի մի մասն են, բայց դրանցից պետք է խուսափել»

Միկել Արտետան խոսել է «Արսենալից» կրած պարտության մասին «Մանչեսթեր Յունայթեդից» (0:2) ընկերական խաղում։

«Այս մակարդակի, նման կոշտ հանդիպումը, թեև ընկերական է, բայց շատ ինֆոևրմացիա է տալիս, և այն միշտ դրական է: Բարելավելու շատ բան ունենք, մասնավորապես՝ խաղը տուգանային հարվածներում։ Սխալները ֆուտբոլի մի մասն են, բայց դրանցից պետք է խուսափել։

Նշաձողը բարձր էր ու պետք էր հասնել դրան: Ուստի մի շարք ֆուտբոլիստներից մի փոքր ավելին ենք սպասում։ Ընդհանրապես մրցակիցը պահեր ուներ, արդյունավետ խաղաց։ Մենք նաև գոլ խփելու հնարավորություններ ունեինք, երբ ավելի շատ տիրում էինք և փորձում էինք հետ քաշվել երկրորդ խաղակեսում, բայց հնարավորությունները չօգտագործեցինք, և մրցակիցը հաղթեց»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։