«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ շաբաթ պաշտոնական առաջարկ կկատարի Ռասմուս Հոյլունդի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ շաբաթ պաշտոնական առաջարկ կկատարի Ռասմուս Հոյլունդի համար: Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունիանցիները պատրաստվում են առաջին առաջարկն անել «Ատալանտայի» հարձակվողի տրանսֆերի համար։ Նրանք ձգտում են առաջ անցնել ՊՍԺ-ից, որը շփվում է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Պրեմիեր Լիգայի ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը դանիացու հետ։ Ինքը առաջնահերթությունը տալիս է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հաղորդվում էր, որ «բերգամասկները» հարձակվողի համար ակնկալում են վաստակել 70 միլիոն եվրո, ևս 10 միլիոն՝ որպես բոնուս։