Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և հայտնի ամերիկացի դերասանուհի Ջեննա Օրտեգան հայտնվել են 2023 թվականի կանանց Աշխարհի առաջնության adidas-ի գովազդում։
2023 թվականի կանանց Աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը։ Մրցաշարի գործող հաղթողն ԱՄՆ-ի հավաքականն է, որը 2019 թվականի եզրափակիչ խաղում հաղթել է Նիդեռլանդների ընտրանուն։
Կանանց Աշխարհի գավաթի խաղարկությունում ամենաշատ հաղթանակների ռեկորդակիր է ԱՄՆ-ի հավաքականը: Թիմը նվաճել է չորս գավաթ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Գերմանիայի ազգային հավաքականն է, որը երկու հաղթանակ ունի։ Մեկական տիտղոս նվաճել են Նորվեգիայի և Ճապոնիայի հավաքականները։