«Ռոման» մտադիր է բաժանվել Էլդոր Շոմուրոդովից:
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, հարձակվողը ներառված չէ Պորտուգալիայում մինչմրցաշրջանային շրջագայության մեկնող ֆուտբոլիստների ցուցակում։ Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս չի կապում նրա հետ։
Հայտի մեջ չեն ընդգրկվել նաև պաշտպաններ Բրայան Ռեյնոլդսն ու Մատիաս Վիգնան և կիսապաշտպան Գոնսալո Վիլյարը։
Շոմուրոդովը «Սպեցիայում» հանդես է եկել նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում և Ա Սերիայում անցկացրած 16 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։