Ժոան Լապորտան մեկնաբանել է թիմում գաստրոէնտերիտի բռնկումը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է թիմում գաստրոէնտերիտի բռնկումը:

«Դա վիրուս էր, որն ազդեց միայն թիմի վրա: Ես լավ եմ։ Ֆուտբոլիստները ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեն, ոմանք փսխում են: Փորձեցինք խաղը տեղափոխել երկուշաբթի, սակայն դա անհնարին դարձավ, քանի որ այդ օրը մարզադաշտն արդեն զբաղված է։ Այլևս հնարավոր չէ ճշգրտել ժամկետները»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիների ընկերական հանդիպումը Յուվենտուսի հետ չի կայանա։ Խաղը պետք է կայանար հուլիսի 23-ին Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքի «Լևիս» մարզադաշտում Մոսկվայի ժամանակով 5:30-ին։