Էլդոր Շոմուրոդովը միանում է իտալական մեկ այլ ակումբի

«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը միանում է «Կալյարիին», որը նոր է վերադարձել Ա Սերիա։

28-ամյա ուզբեկը Սարդինիա է տեղափոխվում մեկ տարվա վարձակալությամբ՝ 9 միլիոն եվրո գնման տարբերակով։

2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում հարձակվողը վարձավճարով հանդես է եկել «Սպեցիայում»։ Ընդհանուր առմամբ, անցած մրցաշրջանում Շոմուրոդովը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։