Բուկայո Սական «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային հանճար է անվանել։
Վինգերը պատասխանել է իր թիմակից Կայ Հավերցի հարցերին:
– Անցյալի պաշտպան, որի դեմ կուզենայի՞ք խաղալ:
– Ես կասեմ Մարսելո։ Անհավանական ֆուտբոլիստ։ Ես ցանկանում եմ խաղալ նրա դեմ։
– Ո՞վ է եղել ձեր կուռքը մանկության տարիներին:
– Կրիշտիանու Ռոնալդու։
– Ո՞վ կարող է խաղալ քո դերը ֆիլմում:
– Ուիլ Սմիթ:
– Այն ֆուտբոլիստը, ում հետ կցանկանայիր խաղալ:
– Թիերի Անրի։
– Անցյալի կամ ներկայի ո՞ր մարզչի օրոք կցանկանայիր խաղալ:
– Միկել Արտետայի:
– Այո, բայց դու հիմա խաղում ես նրա գլխավորությամբ:
– Ինձ դուր է գալիս խաղալ նրա գլխավորությամբ
– Մեկ բառով նկարագրիր Միկել Արտետային։
– Հանճարեղ։