«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը խոսել է թիմի նախկին ավագ Հարի Մագուայերի հետ զրույցի մասին, ում այս կարգավիճակից զրկել է գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Հարին շնորհավորեց ինձ ավագ նշանակվելու կապակցությամբ և ասաց, որ շատ ուրախ է ինձ համար։ Ես հասկանում եմ, որ նա այժմ լավագույն մարզավիճակում չէ, հավանաբար նրա համար դժվար է, բայց նա ինձ հետ շատ լավ է խոսել»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։
Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Սպորտինգից» 2020 թվականի հունվարին։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 59 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 75 միլիոն եվրո: