«Բավարիան» պատրաստ է Հարի Քեյնին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել

«Բավարիան» պատրաստ է Հարի Քեյնին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել տարեկան 20+ միլիոն եվրոյի չափով։

Ըստ Bild-ի լրագրողներ Թոբի Ալթշեֆլի և Քրիստիան Ֆոլկի` մյունխենյան ակումբը հարձակվող Չարլիի եղբորը, ով հանդես է գալիս որպես Հարիի գործակալ, հասկացրել է, որ ապագայում հույսը դնում են Քեյնի վրա և պատրաստ են երկարաժամկետ պայմանագիր տալ նրան։

«Բավարիան» Քեյնին առաջարկում է պայմանագիր մինչև 2028 թվականը՝ տարեկան ավելի քան 20 միլիոն եվրո աշխատավարձով՝ առանց հարկերի։

Հարրին ավելի վաղ «Թոթենհեմին» ասել էր, որ չի երկարաձգի պայմանագիրը մինչև 2024 թվականի ամառ։ Նա ցանկանում է միանալ «Բավարիային», բայց չի պարտադրի հեռանալ «Թոթենհեմից»: Ակումբները շարունակում են բանակցությունները հարձակվողի տրանսֆերի շուրջ, ով հուլիսի 28-ին կդառնա 30 տարեկան։