Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները ծեծկռտուք են սարքել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ այսօր կայացած ընկերական խաղի ժամանակ, հայտնում է Mirror-ը։
Անհասկանալի է, թե ինչն է եղել միջադեպի պատճառ, ասել է աղբյուրը, սակայն «զինագործների» երկրպագուների մի մեծ խումբ սկսել է հարվածներ հասցնել, նախքան երկուսն ընկել են աստիճանների վրա: Ի սկզբանե անվտանգության նվազագույն թվով աշխատակիցներ փորձում էին հանգստացնել իրավիճակը։ Մինչ դեպքի վայր ժամանեցին անվտանգության զգալի թվով աշխատակիցներ, ծեծկռտուքի մասնակից երկրպագուների մեծ մասը ցրվել էր։ Նրանք, ովքեր շարունակեցին այս պայքարը, արագ հեռացվեցին մարզադաշտից:
Երկու երկրպագու ստացել են կապտուկներ, իսկ մեկի դեմքին արյուն է եղել։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 23-ին, կայացել է ընկերական հանդիպում «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։ Մանկունյանցիները Ֆերնանդեշի ու Սանչոյի գնդակների շնորհիվ 2:0 հաշվով հաղթեցին լոնդոնցիներին: Հիմնական ժամանակի վերջում տեղի ունեցավ 11 մետրանոց հարվածաշար, որը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդը» (5:3):