Ալեքսանդր Զինչենկո․ «Վերջին մրցաշրջանում չեմ հիշում մի օր, որ մարզչական շտաբը մարզաբազայում չլիներ»

«Արսենալի» ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Միկելե Արտետայի մասին իր մտքերով։

«Դե, գաղտնիք չէ, որ ես Միկելին ճանաչում եմ «Սիթիից»։ Ինքս ինձ ասացի, որ եթե մի օր հեռանամ «Սիթիից» և մնամ Պրեմիեր Լիգայում, դա կլինի միայն մեկ մարզչի՝ Միկել Արտետայի ղեկավարությամբ:

Ինչպես է նա տեսնում ֆուտբոլը, ունի որոշումներ կայացնելու կարողությունը, հաղթողի մտածելակերպ, որը չի կարելի բավարար չափով գնահատել: Աշխարհի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար նման թիմում լինելը երազանք է։ Դուք տեսնում եք, թե ինչպես ենք մենք վայելում ամեն օրը, ինչպես ենք մենք բոլորս այդքան քրտնաջան աշխատում:

Հավանաբար, վերջին մրցաշրջանում չեմ հիշում մի օր, որ մարզչական շտաբը մարզաբազայում չլիներ։ Սա աշխատելու ճիշտ ձևն է, եթե ուզում ես ինչ-որ մեծ բանի հասնել, ապա այսպես պետք է աշխատես»,- Զինչենկոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։