«Ռեալի» սանը կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ ակումբում

Կիսապաշտպան Կառլոս Դոտորը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Սելտա Վիգո»։

Ինչպես հայտնում է «Սելտայի» մամուլի ծառայությունը, 22-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ Դոտորը «Ռեալի» սան է։ Ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում պաշտոնական խաղերում խաղադաշտ դուրս չի եկել։