Սերենա Ուիլյամսի արձագանքը Լիոնել Մեսսիի գոլի դրվագում

Կանանց մենախաղի «Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով սպասում է իր երկրորդ երեխային, էմոցիոնալ է արձագանքել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հաղթական գոլին «Ինտեր Մայամիի» կազմում իր դեբյուտային խաղում։

MLS + MX լիգայի գավաթի առաջին տուրի խաղում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց մեքսիկական «Կրուս Ազուլին»։ Ամերիկացի լեգենդար թենիսիստուհու արձագանքը ուղիղ եթերում.

Նշենք, որ Սերենայի հետ միասին տրիբունաներում ներկա են եղել Քիմ Քարդաշյանը որդու՝ Սեյնթի հետ։ Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով ֆրանսիական ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան: