Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային իշխանությունները ցանկանում են ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին հրավիրել տեղական լիգայի ակումբներից մեկը։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսն իր «Թվիթերում»։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան արդեն առաջարկ է պատրաստել Մբապպեի տրանսֆերի վերաբերյալ։ Ղեկավարությունը պատրաստ է այս տեղափոխությունը կատարել, եթե նույնիսկ մեկ տարի հետո նա մեկնի Մադրիդի «Ռեալ»։
Մբապեն ծրագրում է կարիերան շարունակել Եվրոպայում, ինչը բարդացնում է նրա հնարավոր տեղափոխությունը Սաուդյան Արաբիա։ ՊՍԺ-ն դեմ չէր լինի հարձակվողին վաճառել արաբական երկրի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապնեն հեռացվել է ՊՍԺ-ի հայտացուցակից՝ Ճապոնիայում նախամրցաշրջանային հավաքի համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը հանվել է վաճառքի։