«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն կմիանա «Ալ-Նասրին», հայտնում է L’Equipe-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Ակումբները դեռ չեն պայմանավորվել գումարի շուրջ։
Ավելի վաղ նշվում էր, որ մյունխենցիները ցանկանում են 32 միլիոն եվրո ստանալ սենեգալցու տրանսֆերի համար։
Անցած մրցաշրջանում 31-ամյա Մանեն 38 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։