Ռոմելու Լուկակուն պատասխանել է սաուդյան ակումբի երրորդ առաջարկին

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը մերժել է սաուդյան ակումբի երրորդ առաջարկը, որը պատրաստ էր նրան առաջարկել 60 միլիոն եվրո երկու մրցաշրջանի ընթացքում՝ «Չելսիին» տրանսֆերի համար վճարելով 50 միլիոն եվրո:

Ֆուտբոլիստը ցանկանում է միայն տեղափոխվել «Յուվենտուս»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկակուն «Չելսիի» հետ չի մեկնի ԱՄՆ շրջագայության։