Երևանի «Նոան» պայմանագիր է կնքել միանգամից երկու հոլանդացի ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել հոլանդացի երկու ֆուտբոլիստների հետ։
30-ամյա պաշտպան Ջորդի Տուտուարիման խաղացել է հոլանդական «Նիյմեգեն», «Տելստար», «Դե Գրաֆսհապ», ինչպես նաև Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Ապոլոն Սմիրնիս» ակումբներում։ Նախորդ մրցաշրջանը ֆուտբլիստը անցկացրել է Նիդեռլանդների երկրորդ լիգան ներկայացնող “Ցվոլեում”, որին օգնել է նվաճել Էրեդիվիզիայի ուղեգիր։
27-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ջաստին Մաթյոն հանդես է եկել հոլանդական «Վիլեմ-II», «Կամբուր», «Օսս» ակումբերում, խորվաթական «Գորիցա»-ում, «Վիլեմ-II»-ի կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն»։