«Նապոլիի» նախկին մարզիչ Լուչիանո Սպալետին հրաժարվել է աշխատել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Լրագրող Սանտի Ունայի տեղեկություններով՝ Իտալիայի չեմպիոնը մերժել է Ջիդայի «Ալ-Ահլի» ակումբի առաջարկը։ Նշվում է, որ մասնագետը առաջնահերթ տարբերակ է «Յուվենտուսի» նոր մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլիի համար, ով հաջորդ մրցաշրջանում Սպալետիին տեսնում է «բյանկոներիների» մարզիչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ «Նապոլին» չերկարաձգեց համագործակցությունը 64-ամյա Լուչիանո Սպալետիի հետ, ով 33 տարվա մեջ առաջին անգամ նեապոլցիներին գլխավորեց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Նաև նրա գլխավորությամբ թիմին հաջողվեց դուրս գալ Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանի 1/4 եզրափակիչ։