Լիոնել Մեսսին նորամուտի խաղի վերջին րոպեին տուգանային հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին

Հուլիսի 22-ին «Ինտեր Մայամիի» մարզադաշտում կայացավ MLS + MX լիգայի գավաթի 1-ին տուրի հանդիպումը։ Հարավային 3-րդ խմբում մրցում էին «Ինտեր Մայամին» և «Կրուս Ազուլը»: Հեկտոր Մարտինեսի եզրափակիչ սուլիչը ամրագրեց «Ինտեր Մայամիի» հաղթանակը 2։1 հաշվով։

«Ինտերի» ֆուտբոլիստները բացեցին հաշիվը 44-րդ րոպեին։ Ռոբերտ Թեյլորը գոլի հեղինակ դարձավ Ռոբի Ռոբինսոնի փոխանցումից։ Մեքսիկայի հավաքականի ներկայացուցիչները երկրորդ խաղակեսի միջնամասում հավասարեցրին հաշիվը՝ Ուրիել Անտունան խփեց Խեսուս Դուենսիի փոխանցումից հետո։

«Ինտերին» հաղթանակը 90+4-րդ րոպեին պարգևեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով իրացրեց տուգանային հարվածը։ Նրա, ինչպես նաև Սերխիո Բուսկետսի համար այս խաղը նորամուտ էր ամերիկյան թիմում։

Լիոնել Մեսսիի գոլը՝ ստորև։