Հուլիսի 22-ին «Ինտեր Մայամիի» մարզադաշտում կայացավ MLS + MX լիգայի գավաթի 1-ին տուրի հանդիպումը։ Հարավային 3-րդ խմբում մրցում էին «Ինտեր Մայամին» և «Կրուս Ազուլը»: Հեկտոր Մարտինեսի եզրափակիչ սուլիչը ամրագրեց «Ինտեր Մայամիի» հաղթանակը 2։1 հաշվով։
«Ինտերին» հաղթանակը 90+4-րդ րոպեին պարգևեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով իրացրեց տուգանային հարվածը։
Հանդիպման ավարտից հետո արգենտինացին մեկնաբանել է նորամուտի գոլն ու իր ակումբի հաղթանակը. «Առաջ!!! Ինձ համար և ամբողջ թիմի համար շատ կարևոր էր հաղթանակով սկսելը։ Շարունակում ենք»,- գրել է հարձակվողը սոցցանցերից մեկում։