Լիոնել Մեսսին խփեց իր 63-րդ տուգանային հարվածով գոլը։
«Ինտեր Մայամիի» հարձակվողը փոխարինման է դուրս եկել Լիգայի գավաթի խաղարկության «Կրուս Ազուլի» հետ խաղում (2:1) 54-րդ րոպեին և 94-րդ րոպեին տուգանային հարվածի ժամանակ խփել հաղթական գոլը։ Դա արգենտինացու առաջին խաղն էր նոր ակումբի կազմում։
Այժմ արգենտինացու հաշվին տուգանային հարվածներից 63 գոլ կա: Նա այս ցուցանիշով 3 գնդակով առաջ է Կրիշտիանու Ռոնալդուից, ով խփել է 60 գոլ։
Մեսսիից այս ցուցանիշով առաջ է Ժունինյո Պերնամբուկանոն (77 գոլ), Պելեն (70 գոլ), Վիկտոր Լեգրոտալյեն (66 գոլ), Ռոնալդինյոն (66 գոլ) և Դևիդ Բեքհեմը (65 գոլ):