Հայտնի է, թե ում է նվիրել իր հաղթական գոլը Լիոնել Մեսսին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Լիգայի գավաթի 1-ին տուրում «Կրուս Ազուլի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1): Արգենտինացին հաղթական գոլը խփեց 94-րդ րոպեին տուգանային հարվածից։

«Թույլ տվեք այս հաղթանակը նվիրել թիմակից Յան Ֆրեյին, ով վնասվածքի պատճառով ցավ է զգում։ Նա արդեն երկու լուրջ վնասվածք ուներ, իսկ այսօր նրա բախտը չբերեց. նորից վնասվածք ստացավ»,- Մեսիի խոսքերն է մեջբերում MLS-ի մամուլի ծառայությունը:

Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել հուլիսի 15-ին՝ ՊՍԺ-ից ազատ տրանսֆերով։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը։