Միլանի «Ինտերը» ընկերական խաղում մրցել է «Պերգոլետեսե» թիմի հետ։ Միլանյան թիմը 10 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Միլանյան թիմի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 85-րդ րոպեին:
«Ինտերի» կազմում պոկեր է ձևակերպել Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլի հեղինակ են դարձել Կորեան, Բաստոնին, Չալհանօղլուն, Դյումֆրիսը , Էսպոսիտոն։
Թյուրամը, Ֆրատեսին և Կուադրադոն իրենց նորամուտն են նշել «Ինտերի» կազմում։