Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ալ-Հիլալը» հետաքրքրված է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը բանակցություններ է վարել ֆուտբոլիստի գործակալի հետ՝ 29-ամյա անգլիացու տրանսֆերի հնարավորության շուրջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։ Հարձակվողի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։