«Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Ռենատու Գաուչոն մեկնաբանել է հարձակվող Լուիս Սուարեսի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու ցանկության մասին տեղեկությունը։
«Սուարեսը խնդիր է, որը գտնվում է նախագահի ձեռքում։ Նրանք են որոշում հարցը, իսկ որպես մարզիչ ես պետք է կենտրոնանամ թիմը ղեկավարելու վրա։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որ Սուարեսը մնա, բայց ես ոչինչ երաշխավորել չեմ կարող։ Ես չգիտեմ, թե նա ինչ է մտածում, և ինչ է մտածում ակումբը»,- Գաուչոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Սուարեսը նախորդ տարվանից է հանդես գալիս բրազիլական «Գրեմիոյում»՝ ուրուգվայի «Նասիոնալից» տեղափոխվելուց հետո։ 36-ամյա հարձակվողի պայմանագիրը «Գրեմիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ուրուգվայցի հարձակվողը 2022/23 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։