Ջանլուիջի Բուֆոնը կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան

Իտալական «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ամենայն հավանականությամբ, կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր Twitter-ում։

Աղբյուրի համաձայն՝ Բուֆոնը սպասում է այն պահին, երբ կարող է պաշտոնական հայտարարություն անել այս մասին։ 45-ամյա Բուֆոնն իր կարիերայի ընթացքում խաղացել է ընդամենը երեք ակումբում՝ «Պարմայում», «Յուվենտուսում» և ՊՍԺ-ում: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում դարպասապահը կարողացել է նվաճել 29 գավաթ՝ դառնալով Իտալիայի տասակի չեմպիոն։ Բուֆոնը Իտալիայի հետ 2006 թվականի աշխարհի չեմպիոն է։

Անցած մրցաշրջանում Բուֆոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում «Պարմայի» կազմում՝ բաց թողնելով 24 գոլ և 5 խաղում անառիկ պահելով դարպասը։