Կիսապաշտպան Էմրե Ջանը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:
Ֆուտբոլիստը «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 121 հանդիպում։