Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին ճնշում է գործադրում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի վրա։
Ինչպես հայտնում է El Debate-ը, Մակրոնը ցանկանում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան անցկացնի փարիզյան ակումբում՝ ակնկալելով 2024 թվականի տնային Օլիմպիական խաղերը:
Նախորդ տարի հաղորդվում էր, որ Կիլիան Մբապպեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Էմանուել Մակրոնի միջամտության պատճառով։ Այն ժամանակ շատերն ակնկալում էին, որ ֆուտբոլիստը «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ հայտնի դարձավ, որ Մբապպեն հրաժարվել է 2024025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակից և 2024 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ։