«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է հեռանալ ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը բանակցում է թիմի հետ պայմանագիրը խզելու համար, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
Հաղորդվում է, որ հարձակվողը չի մեկնի «Վալենսիայի» նախամրցաշրջանային շրջագայությանը։
Նախորդ մրցաշրջանում Կավանին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։