«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

«Այաքսի» կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիներն արդեն կապ են հաստատել «Այաքսի» հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։ Բացի այդ, «Չելսին» գրեթե համաձայնեցրել է 22-ամյա գանացու հետ պայմանագրի կետերը:

Կուդուսը «Այաքսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։