Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Սեզար Լուիս Մերլոն, սաուդյան ակումբներից մեկն արդեն առաջարկ է ուղարկել ֆուտբոլիստի գործակալին։ Հարձակվողին տրվում է 4 տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանի համար 60 մլն եվրո աշխատավարձով։
Արգենտինացին դեռ չի համաձայնել տեղափոխվել Մերձավոր Արևելքի լիգա, ուստի սաուդցիները դեռ չեն բանակցում «Ինտերի» հետ: