«Միլանը» մտադիր է պայմանագիր կնքել «Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվեզեի հետ, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ցանկանում է 24-ամյա նիգերիացու համար ստանալ մոտ 35 մլն եվրո։ Ռոսոներիները պատրաստ են հարձակվողի համար վճարել 30 մլն. եվրո։
Չուկվեզեի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Չուկվեզեն թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։