ՊՍԺ-ն գերշահավետ պայմանագիր է առաջարկել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ն թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին նոր երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել,  հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները հարձակվողին առաջարկել են 10 տարվա պայմանագիր, որի դիմաց նա կվաստակի մեկ միլիարդ եվրո։

Հիշեցնենք, որ Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեի՝ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրների պատճառ դառնալ ՊՍԺ-ում։