Ֆրանսիական «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբին որոշել է կարիերան շարունակել բիրմինգհեմյան «Ասթոն Վիլայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթերում»։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա հարձակվողական ոճի ֆուտբոլիստը համաձայնել է «Ասթոն Վիլայի» առաջարկին և մերժել է «Ալ-Նասրին»։ Դիաբիի տրանսֆերի համար բիրմինգհեմյան թիմը «Բայերին» կվճարի 50 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Նասրը» պաշտոնական առաջարկ է ուղարկել Լևերկուզենին՝ ֆրանսիացուն ձեռք բերելու համար։ Դիաբին անցած մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։